ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Ծառուկյանին կստիպեն ԱԺ գալ

Ծառուկյանին կստիպեն ԱԺ գալ
27.02.2013 | 12:47

Պատգամավորների բացակայությանն առնչվող ԱԺ կանոնկարգում փոփոխությունների օրինագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց: Դեմ քվեարկեց ԲՀԿ-ն, Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, թե իրենց խմբակցությունը կքննարկի էթիկայի հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու նպատակահարմարության հարցը:, ինչին ԱԺ խոսնակն արձագանքեց. «Շատ խիստ եք, տիկին Զոհրաբյան»:
Իսկ ԲՀԿ-ն խիստ լինել պարտադրված էր, քանի որ այս օրենքով իրենց կուսակցության ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը այլևս «հարգելի» պատճառներ չի ունենա բացակայելու ԱԺ աշխատանքներից:
Ի դեպ, այսօր խորհրդարանը սպասվածից բավականին մարդաշատ էր, հավանաբար յուրաքանչյուր պատգամավոր մտածում է արդեն ապագա «անհարգելի» հետևանքների մասին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2815

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ